Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։20-ին, էլեկտրացանցի ընթացիկ աշխատանքներով պայմանավորված՝ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է։ Այս մասին NEWS.am—ին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:
«Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,- ասվում է հաղորդագրությունում։




























