Այս պահին Մասիսի աղբավայրը վառվում է, ծուխը նկատել եմ Մասիս կենտրոնից և դեռ աղբավայր չհասած արդեն ակնհայտ երևում է։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը, ով նաև տեսանյութ է տեղադրել այրվող աղբավայրից։
Այնուհետև նա դիմել է Մասիս համայնքի ղեկավարի ՔՊ–ի թեկնածու Հովհաննես Հակոբյանին՝ նշելով. «Սա երևի քո հերթական խոսումներից մեկն է լինելու, որ աղբավայրը այլևս չի վառվելու։ Սա հավանաբար, այն ծխի մասին է, որ 20 տարի շարունակ Մասիս քաղաքը և հարակից գյուղերը, ինչպես նաև գյուղատնտեսական հողերը, գետերը կեղտոտվում և աղտոտվում են այս ծխից։
Խնդրում եմ նայեք պատկերը։ Ամոթ է, քանի դեռ չի տարածվել, հորեղբորդ ասա թող շուտ հանգցնի։ Այս պահին էլ ավտոմեքենաներ են կանգնած կողքը, առաջարկում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել»։





























