ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը կարող է գալ Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին, եթե ցանկանա։ Այս մասին ԱՄՆ նախագահը նոյեմբերի 27-ին հայտնել է լրագրողներին Ֆլորիդայի Մար-ա-Լագո նստավայրում։
«Չգիտեմ։ Բայց եթե նա ցանկանա գալ, անկասկած, կարող է դա անել», — պատասխանել է Թրամփը՝ գագաթնաժողովին Պուտինի հնարավոր մասնակցության մասին հարցին։
Միաժամանակ, ԱՄՆ առաջնորդը նշել է, որ նման այցը կարող է առաջացնել «որոշ մարդկանց» բացասական արձագանքը։





























