«Վերջին մեկուկես տարվա ընթացքում մեր երկրների միջև հարաբերությունները զգալի զարգացում են ապրել»։ Այս մասին հայտնել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում։
«Մասնավոր հատվածի ընկերությունների ակտիվությունն ու մեր միջպետական հարաբերությունների դինամիկան վկայում են ընդհանուր շահերի առկայության մասին։ Էներգետիկ ոլորտում Ադրբեջանի փորձը, «Արևելք–Արևմուտք» և «Միջին միջանցք» նախագծերը, ինչպես նաև տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման գործընթացը մեծ հեռանկարներ են բացում։
Մենք նաև մեր դեսպանությունն ենք բացել Հայաստանում։ Սա վկայում է տարածաշրջանի նկատմամբ մեր հետաքրքրության և Հարավային Կովկասում մեր ներկայությունն ընդլայնելու մտադրության մասին։ Պարոն նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք նաև համաշխարհային անվտանգության հետ կապված մեր մտահոգությունները»,— ընդգծել է էստոնացի նախարարը։





























