Եվրամիության (ԵՄ) 2028–2034 թվականների բյուջեն, ամենայն հավանականությամբ, կկրճատվի ավելի քան 204 մլրդ եվրոյով։ Այս մասին նոյեմբերի 27-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

«Միանշանակ, շարժ կա այսպես կոչված բանակցային փաթեթի հետագա կրճատման ուղղությամբ։ [Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու] Կոշտան առաջարկել էր այն կրճատել 204 մլրդ եվրոյով՝ Եվրահանձնաժողովի առաջարկի համեմատ։ 204 մլրդ եվրոյով բանը չի սահմանափակվի։ Կրճատումն ավելի մեծ կլինի», — ասել է նա Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։ Հեռարձակման տեսագրությունը հրապարակվել է APT-ի YouTube-ալիքում։

Մերցը հավելել է, որ օպտիմալացման ճշգրիտ գումարը դեռ հայտնի չէ, սակայն Բեռլինը պնդում է մի քանի հարյուր միլիարդ եվրոյի չափով կրճատման անհրաժեշտությունը։ Նա նախազգուշացրել է, որ չափազանց մեծ պարտքը սպառնում է Եվրոպայի ֆինանսական կայունությանն ու ինքնիշխանությանը, և պահանջել է ԵՄ անդամ պետություններից ավելի արդարացի վճարումներ, նշել է НСН-ը։

Կանցլերը նաև համերաշխություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը խոսել էր բյուջեի չափորոշիչներն այս տարի հաստատելու անհրաժեշտության մասին, որպեսզի քննարկումը չձգձգվի մինչև Ֆրանսիայում նախագահական ընտրարշավի ավարտը։