Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը շատ ճշգրիտ բնորոշում է տվել նոր Սահմանադրության նախագծին և ասել, որ սկիզբը ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27–ին, դատական նիստից առաջ լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով նոր սահմանադրության նախագծի տեքստի մասին հարցերին։
Նա նշեց, որ այլ ավելացնելու բան չունի։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին հրապարակվել էր նոր Սահմանադրության նախագիծը:





























