Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն երկօրյա այցով գտնվում է Ուկրաինայում։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի համար արդար և տևական խաղաղությունը «պետք է հիմնված լինի պատասխանատվության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության սկզբունքների վրա»։
Այցի շրջանակում նա հանդիպումներ կունենա երկրի ղեկավարության հետ՝ «այդ նպատակին հասնելու ուղղությամբ Եվրոպայի խորհրդի աշխատանքն առաջ մղելու համար»։





























