Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ալեքսարս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ք․ Երևան, Արտաշիսյան 100/2 հասցեում գործող աղցանների արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության ներկայացված «աղցան մայրաքաղաքային» արտադրատեսակը «ԱՑԽՄ», «ՄԱՖԱնՄՔ», «Խմորասնկեր», «Բորբոսասնկեր» ցուցանիշներով, «աղցան ֆրանսիական» և «աղցան հավով և ընկույզով» արտադրատեսակները «ԱՑԽՄ», «ՄԱՖԱնՄՔ», «E.coli», «Խմորասնկեր», «Բորբոսասնկեր» ցուցանիշներով չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է աղցանների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «աղցան մայրաքաղաքային», «աղցան ֆրանսիական», «աղցան հավով և ընկույզով» արտադրատեսակների արտադրությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:





























