Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Հասմիկ Ղարդաշյանին պատկանող խմորեղենի արտադրամասում (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Վարդանանց 98, 13/1) և հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Այսպես՝

  • արտադրամասի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,

  • սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող գույքը պատրաստված չի եղել չներծծող նյութերից,

  • սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես դեպի արտադրական տարածք:

Խմորեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: