Ադրբեջանը 2027 թվականին կդառնա ԱՊՀ համանախագահ, իսկ 2028 թվականին առաջին անգամ կստանձնի Համագործակցության նախագահությունը։ Ինչպես հաղորդել են լրատվամիջոցները, դրա մասին լրագրողներին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
Ըստ նրա՝ Ադրբեջանն ու Հայաստանը նախկինում երբեք չեն հավակնել նախագահությանը։
Լեբեդևը դա բացատրել է նրանով, որ նախկինում դրան խոչընդոտել են երկու երկրի միջև տարաձայնությունները։
Նա հավելել է, որ Ադրբեջանից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես հայտարարել է 2029 թվականին նախագահությունը ստանձնելու՝ իր երկրի պատրաստակամության մասին։





























