ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ նոյեմբերի 26-ին ամերիկացի զինվորականներն Օմանի ծոցում շարքից հանել են առևտրային նավ։ Պարբերականի պնդմամբ՝ նավի անձնակազմը, չնայած բազմակի նախազգուշացումներին, փորձել է ճեղքել ծովային շրջափակումը։
CENTCOM-ի տվյալներով՝ Պալաուի դրոշի ներքո նավարկող Pacific Archer չորաբեռնանավը դուրս է եկել Իրանի Բենդեր Աբբաս նավահանգստից և փորձել անցնել տարածաշրջանի ջրերով։
Ըստ հաղորդագրության՝ ամերիկյան ռազմական ինքնաթիռը ճշգրիտ հարվածներով շարքից հանել է նավի հետնամասում գտնվող շարժիչային համակարգը։ Քաղաքացիական անձնակազմի անդամները չեն տուժել։
CENTCOM-ը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը շարունակում են խստորեն վերահսկել ծովային շրջափակման պահպանումը։ Հրամանատարության տվյալներով՝ 158 առևտրային նավ կատարել է ամերիկացի զինվորականների պահանջները և նրանց ցուցումով փոխել երթուղին։ Ամերիկյան ուժերը շարքից հանել են նաև պահանջներին չենթարկվող ևս վեց նավ։
Ամերիկյան հրամանատարությունն Օմանի ծոցում և Հորմուզի նեղուցի մատույցներում գտնվող բոլոր ծովագնացներին կոչ է արել հետևել շրջափակման վերաբերյալ CENTCOM-ի ուժերի նախազգուշացումներին։





























