Գերմանիայի Քյոլն/Բոնն օդանավակայանը նոյեմբերի 27-ի երեկոյան մոտ երկուսուկես ժամով դադարեցրել է աշխատանքը՝ իր օդային տարածքում անօդաչու թռչող սարքի հայտնաբերման պատճառով, հայտնում է dpa-ն։

Օդանավակայանի ներկայացուցչի խոսքով՝ օբյեկտը նկատել են տեղական ժամանակով ժամը 22:00-ից քիչ առաջ։ Դրանից հետո օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է բոլոր թռիչքներն ու վայրէջքները։

Գերմանիայի օդային երթևեկության կառավարման ծառայությունը ստուգել է իրավիճակը և կեսգիշերից քիչ անց հայտարարել, որ սպառնալիք չկա։ Դրանից հետո թռիչքները վերսկսվել են։

Օդանավակայանի ղեկավարությունն ու օդային երթևեկության կառավարման ծառայությունը հայտնաբերված օբյեկտի և միջադեպի հանգամանքների մասին այլ տեղեկություններ չեն հայտնել։