Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Ալի Օզմային հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը մնում է Իրանի օպերատիվ վերահսկողության ներքո, հաղորդում է Mehr-ը։

Պարսից ծոցի կղզիներից մեկում տեղակայված ռազմածովային ստորաբաժանում կատարած այցելության ժամանակ նա ընդգծել է, որ ռազմավարական նշանակություն ունեցող ջրային ուղու նկատմամբ վերահսկողությունը պարզապես քաղաքական հայտարարություն չէ, այլ, իր խոսքով, Իրանի ռազմական հնարավորություններով ապահովված իրողություն։

«Մենք ոչ միայն վերահսկում ենք այս ջրային ուղին, այլև Հորմուզի նեղուցի հենց սրտում ստեղծել ենք ուժերի հարաբերակցությունը փոխելու հնարավորություններ», — հայտարարել է Օզմային։

Նա նաև նշել է, որ նեղուցով նավերի անվտանգ և խաղաղ անցումը կախված է Իրանի ինքնիշխան իրավունքների նկատմամբ հարգանքից։