Ռուսաստանը մերժում է Եվրամիության և ՆԱՏՕ-ի երկրների օդային տարածքը միտումնավոր խախտելու մեղադրանքները։ Այս մասին Կանադայի ԱԳՆ-ում կայացած հանդիպումից հետո հայտարարել է Կանադայում ՌԴ դեսպան Օլեգ Ստեպանովը։ Հանդիպումը տեղի է ունեցել Լեհաստանի օդային տարածքը խախտելու մասին վերջին մեղադրանքների ֆոնին։

2026 թվականի նոյեմբերի 27-ին Օտավայում հրապարակված մեկնաբանության մեջ Ստեպանովը նշել է, որ արևմտյան կառավարությունները պարբերաբար նման մեղադրանքներ են հնչեցնում՝ առանց համոզիչ ապացույցներ ներկայացնելու կամ Մոսկվայի հետ կապի գործող խողովակներով իրավիճակը նախապես պարզելու փորձ անելու։

Ռուս դիվանագետի համոզմամբ՝ նման մոտեցումը խաթարում է այդ մեղադրանքների նկատմամբ վստահությունը։

Ստեպանովը նաև նախազգուշացրել է, որ հակառուսական տրամադրությունները չպետք է պատրվակ դառնան Եվրոպայի և այլ տարածաշրջանների հետագա ռազմականացման համար։

«Ռուսաստանը շահագրգռված չէ լարվածության սրմամբ կամ ՆԱՏՕ-ի հետ ուղիղ ռազմական բախմամբ»,— ասել է դեսպանը՝ միաժամանակ ընդգծելով, որ Մոսկվան վճռականորեն պաշտպանելու է իր ազգային անվտանգությունը։