Ֆինլանդիայի զինված ուժերը շաբաթ՝ նոյեմբերի 21-ի առավոտյան, Ֆիննական ծոցի արևելյան հատվածում ժամանակավոր սահմանափակումներ են սահմանել ավիացիայի և նավագնացության համար։

Ինչպես Ֆինլանդիայի զինված ուժերը հայտնել են X սոցիալական ցանցում, օդային տարածքի սահմանափակումներն ուժի մեջ են մտել տեղական ժամանակով ժամը 04:15-ին, իսկ ծովային հատվածինը՝ 04:20-ին։

Սահմանափակումները մտցվել են որպես նախազգուշական միջոց՝ մարդկանց անվտանգությունն ապահովելու և անօդաչու թռչող սարքի հնարավոր որսման դեպքում իշխանություններին անհրաժեշտ գործողություններ իրականացնելու հնարավորություն տալու համար։