Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված Մեքքայի պաշտպանական դաշնագիրն ուղղված չէ որևէ կոնկրետ տարածաշրջանային հակառակորդի դեմ և բաց է այլ երկրների անդամակցության համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Չաղրը Էրհանը, հաղորդում է Al Jazeera-ն։

«Մեքքայի համաձայնագիրը Թուրքիայի գործող դաշինքներին այլընտրանք չէ, այլ լրացնում է դրանք», — ասել է Էրհանը՝ Նեապոլում ելույթ ունենալիս՝ Սաուդյան Արաբիայի վրա հութիների հարձակումների ֆոնին։

Դաշնագիրն օգոստոսին ստորագրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։

Համաձայնագրի հիմքում հավաքական պաշտպանության սկզբունքն է․ մասնակից երեք երկրներից մեկի դեմ զինված հարձակումը դիտարկվում է որպես հարձակում միավորման բոլոր անդամների դեմ։