«Խորին ցավակցություն եմ հայտնում Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»։ Այդ մասին սոցիալական ցանցերում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս դժվարին ժամանակներում համերաշխություն եմ հայտնում Վրաստանի կառավարությանն ու ժողովրդին»,- նշել է նա։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թբիլիսիում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել:





























