Երկրաբանները Չինաստանի հյուսիսում հայտնաբերել են 3,95 մլրդ տարվա պատմություն ունեցող ապարներ։ Այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի երկրաբանական ծառայությունը։

Ըստ հաղորդման՝ դրանք Ասիայի ամենահին նմուշներն են։ Հայտնաբերված ապարները 50 մլն տարով ավելի երիտասարդ են, քան կանադական Ակաստայի գնեյսերը, որոնք համարվում են Երկրի ամենահին ապարներից մեկը։

Հայտնագործությունն արել է Չինաստանի երկրաբանական գիտությունների ակադեմիայի գիտնականների խումբը Հեբեյ նահանգում։ Ինչպես նշել են մասնագետները, 4,5 մլրդ տարի առաջ մեր մոլորակի ձևավորմանը հաջորդած առաջին մի քանի հարյուր միլիոն տարիների ընթացքում առաջացած ապարները չափազանց հազվադեպ են հանդիպում։

Այս արժեքավոր գտածոն համարվում է կարևոր վկայություն այն մասին, թե ինչպես է Երկիրը զարգացել իր գոյության վաղ փուլում։