Կարիբյան ծովում կրուիզի ժամանակ Caribbean Princess զբոսանավի ավելի քան հարյուր ուղևոր վարակվել է աղեստամոքսային անհայտ հիվանդությամբ։ Այս մասին նոյեմբերի 20-ին հայտնել է The New York Post թերթը։

«Ուղևորների մեծ մասի մոտ նախկինի պես ախտանշաններ չկան։ Մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակին», — թերթը մեջբերել է Princess Cruises ընկերության ներկայացուցչի խոսքերը։

Պարբերականի տվյալներով՝ վատ ինքնազգացողություն են ունեցել 2 936 ուղևորից 134-ը և անձնակազմի 1 132 անդամից 14-ը։ Հիմնական ախտանշաններից էին փսխումն ու լուծը։ Բռնկումը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին Ֆորտ Լոդերդեյլից նավի մեկնելուց չորս օր անց։ Հիվանդության պատճառները դեռ պարզված չեն, սակայն նավը շահագործող ընկերությունն այն բնութագրել է որպես «թեթև»։

Ներկայում զբոսանավը շարունակում է ընթանալ նախատեսված երթուղով։ Կրուիզը նախատեսված է 12 գիշերվա համար, ծրագիրը ներառում է մուտք Կոլումբիա և անցում Պանամայի ջրանցքով։ Սպասվում է, որ նավը ԱՄՆ կվերադառնա նոյեմբերի 23-ին։