Մեծ ցավով տեղեկացանք, որ կյանքից անժամանակ հեռացել է ԵՊԲՀ ներքին հիվանդությունների (պուլմոնոլոգիա և նեֆրոլոգիա) ամբիոնի ասիստենտ, «Միքայելյան» համալսարանական կլինիկայի բժիշկ-թոքաբան Թամարա Խաչատրյանը։ Այս մասին տեղեկանում ենք ԵՊԲՀ ֆեյսբուքյան էջից։
«Չնայած երիտասարդ տարիքին Թամարա Խաչատրյանը հասցրել էր վայելել ուսանողների, կոլեգանների սերը և հարգանքը։
Ամբիոնականները նրան բնորոշում են որպես կենսուրախ, նպատակասլաց, կյանքը սիրող մարդ։
Ցավակցում ենք ընտանիքի անդամներին և հարազատներին»,-նշված է ցավակցական տեքստում»։
NEWS.am-ի աշխատակազմը ցավակցություն է հայտնում իր աշխատակցուհի՝ լրագրող Ռուզան Խաչատրյանին՝ սիրելի զարմուհու անժամանակ մահվան կապակցությամբ։





























