Երեկ՝ նոյեմբերի 19-ին, ավտովթարներ են տեղի ունեցել Երևանում։ Դավիթ Բեկի փողոցում իրարից մի քանի մետր հեռավորության վրա բախվել են «SHACMAN» մակնիշի բեռնատարն ու «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան, իսկ նշված վթարից մի քանի մետր այն կողմ էլ՝ մեկ այլ «SHACMAN» մակնիշի բեռնատար և «Hyundai» մակնիշի ավտոմեքենան, հաղորդում է Shamshyan.com–ը։

2 վթարներով էլ, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Երկու վթարների փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որտեղ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։