Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05:50-ի սահմաններում «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան Գավառ քաղաքից դեպի Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Հ39 հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Գավառ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։





























