Ամերիկյան E-4B Nightwatch ինքնաթիռը, որը հայտնի է նաև որպես «Ահեղ դատաստանի օրվա» ինքնաթիռ, ուղեկցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օդանավը Չինաստան կատարած այցի և Միացյալ Նահանգներ վերադարձի ընթացքում։ Այս մասին նոյեմբերի 19-ին հայտնել է War Zone (TWZ) պորտալը։

«Ուղևորությանը (Թրամփի՝ Չինաստան այցին) ներգրավված են եղել ԱՄՆ ռազմաօդային ուժերի տրամադրության տակ գտնվող՝ «թիվ մեկ օդանավի» (Air Force One) գործառույթներ կատարող բոլոր երեք Boeing 747 ինքնաթիռները՝ երկու ավելի հին VC-25A-ները և նախկինում Կատարին պատկանած նոր VC-25B-ն (որը ստացել է «Bridge» անվանումը)։ Բացի այդ, նկատվել է, որ խմբին ուղեկցել է ևս մեկ մասնագիտացված Boeing 747՝ E-4B Nightwatch-ը, որը հաճախ անվանում են «Ահեղ դատաստանի» ինքնաթիռ», — ասվում է հրապարակման մեջ։

Ինչպես հայտնում է TWZ-ը, նոյեմբերի 16-ին Թրամփը մեկնել է Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ավիաբազայից, կարճատև կանգառ կատարել Ֆիլիպիններում, ապա ժամանել չինական Շենչժեն՝ մասնակցելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին։ Այդ ընթացքում E-4B ինքնաթիռը Նեբրասկայից տեղափոխվել է ճապոնական Օկինավա կղզում գտնվող ամերիկյան Կադենա ավիաբազա։ Այնտեղից այն օդ է բարձրացել՝ Չինաստանից ԱՄՆ առաջնորդի վերադարձի ընթացքում նախագահական ինքնաթիռներն ուղեկցելու համար։