Ձյան տեղումների և մերկասառույցի պատճառով սահմանափակվել է ծանրաքաշ բեռնատարների երթևեկությունը դեպի ռուս-վրացական սահման տանող Ռազմավիրական ճանապարհի հատվածում, հայտնում է Sputnik Վրաստանը։
Արգելքը գործում է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում՝ 93-րդից մինչև 107-րդ կիլոմետրը։
Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում մյուս տրանսպորտային միջոցների երթևեկությունն իրականացվում է առանց սահմանափակումների։
Միաժամանակ, Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը թույլատրվում է միայն ձնահյուսապաշտպան թունելներով։





























