TRIPP նախագծի իրականացման շրջանակում ծառայությունների և աշխատանքների ձեռքբերման համար հատկացվել է 16 մլն դրամ (44 հազար դոլար՝ խմբ.)։ Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության նոյեմբերի 19-ի նիստում։
Հատկացված միջոցներով կիրականացվեն տարածքի մաքրման նախապատրաստական աշխատանքներ։ Մասնավորապես, նախատեսվում է իրականացնել թունելները քարերից ու աղբից մաքրելու նախապատրաստական աշխատանքներ, դուրս բերել կուտակված հողը և կատարել այլ աշխատանքներ։





























