3–12-րդ դասարանների ֆրանսերենի դասագրքերի և համապատասխան ուսումնական նյութերի ստեղծման համար հատկացվել է 24 մլն դրամ (67 հազար դոլար՝ խմբ.)։ Համապատասխան որոշումն ընդունվել է նոյեմբերի 19-ին՝ Հայաստանի կառավարության նիստում։
5–10-րդ դասարանների «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի դասագրքերի և համապատասխան ուսումնական նյութերի ստեղծման համար հատկացվել է 11,4 մլն դրամ (32,1 հազար դոլար՝ խմբ.)։
Դասագրքերի փորձաքննության վճարման համար հատկացվել է 16 մլն դրամ (44 հազար դոլար՝ խմբ.)։
Բացի այդ, նախատեսվում է 1–12-րդ դասարանների աշակերտների՝ մշակութային միջոցառումներին մասնակցելու համար տպագրել 402 հազար աբոնեմենտ՝ 1,1 մլն դրամ արժողությամբ (3 հազար դոլար՝ խմբ.)։





























