Հայաստանի շրջանների մեծ մասում նոյեմբերի 20-ի գիշերը սպասվում են տեղումներ, օրվա մնացած ժամերին ամենուր կլինի առանց տեղումների եղանակ։ Օդերևութաբանները նաև կանխատեսում են, որ հարավարևմտյան քամու պոռթկումների ուժգնությունը տեղ-տեղ կհասնի 20-25 մ/վ-ի։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին ուրբաթ և շաբաթ օրերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, սակայն կիրակի նույնքան կնվազի։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երևանում գիշերը սպասվում են անձրևներ, օրվա մնացած ժամերին օդերևութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +13+15։

Օդի ջերմաստիճանը շրջաններում՝

Շիրակում՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +8+12,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +7+11,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +10+13,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +8+12,

Լոռիում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +12+16,

Տավուշում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +16+19,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +7+10,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +10+14,

Արարատում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +13+16,

Արմավիրում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +12+15,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +7+10,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +12+16,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +19+22,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +13+17։