«Ալյումինե կոնստրուկցիաներ» շինարարական ընկերությունն ազատվել է ներմուծման մաքսատուրքերից։ Համապատասխան որոշումն ընդունվել է նոյեմբերի 19-ին՝ Հայաստանի կառավարության նիստում։ Ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ալյումինե կոնստրուկցիաների (դռների, պատուհանների, վիտրաժների) արտադրության համար։
Այլ որոշումներով նույն արտոնությունները ստացել է նաև ագրոբիզնեսի, սննդամթերքի արտադրության և միջազգային բեռնափոխադրումների ոլորտներում գործող «Սպայկա» ընկերությունը։





























