«George Washington» ավիակրի գլխավորած ամերիկյան ավիակրային հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ ավիակրային խումբը, հավանաբար, ուղևորվում է իր մշտական տեղակայման վայր՝ Ճապոնիայում գտնվող Յոկոսուկա ռազմակայան։
Bloomberg-ը հիշեցնում է, որ George Washington-ը Մերձավոր Արևելք էր ժամանել օգոստոսին։ Խմբի վերատեղակայումից հետո տարածաշրջանում կմնան ամերիկյան երկու ավիակրային խմբեր՝ George H.W. Bush և Theodore Roosevelt ավիակիրների գլխավորությամբ։





























