Հորդանանում ուսումնավարժությունների ժամանակ Black Hawk ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է տուժել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարությանը։
Բանակի տվյալներով՝ սպաներից մեկը ծանր վնասվածքներ է ստացել։
Նշվում է նաև, որ ևս չորս զինծառայող թեթև վնասվածքներ են ստացել։





























