Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին նոյեմբերի 18-19-ը պետք է Մոսկվայում մասնակցեր Եվրասիական տնտեսական միության առևտրային քաղաքականության հարցերի և ազգային արդյունաբերությունների առաջնահերթ ոլորտների վերաբերյալ խորհրդակցություններին, սակայն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գևորգ Պապոյանն ասաց, որ չի մենում Մոսկվա։

«Նախարարները հավաքվելու էին քննարկելու մաքսասակագնային կարգավորման հարցեր, բայց գործընկեր երկու նախարարները վերջին պահին չէին կարողացել մասնակցել։ Այդ պատճառով որոշվեց նախարարների մակարդակով չեղարկել հանդիպումը, փոխարենը փոխնախարարները, որոնք արդեն այնտեղ էին, իրենք կհանդիպեն»,- ասաց Պապոյանը։

Նա տեղեկացրեց, որ նախատեսված հանդիպումը ՀՀ-ՌԴ, ՀՀ-ԵԱՏՄ հարցի պարզաբանում չէր. «Այն ԵԱՏՄ-ի նոր մաքսասակագնային քաղաքականությունների որոշման մասին էր, նման որոշում ընդունելու համար պետք է կոնսենսուս լինի բոլոր երկրների մեջ»։

Հայկական ապրանքների նկատմամբ ՌԴ կողմից կիրառված սահմանափակումների մասին հարցերին ի պատասխան նա ասաց. «Մենք ամեն ինչ անում ենք, որ առաջիկայում ունենանք դրական լուրեր»։