Հայաստանի շրջանների մեծ մասում նոյեմբերի 19-ին՝ օրվա երկրորդ կեսին, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Օդերևութաբաների կանխատեսմամբ՝ հարավարևմտյան քամու արագությունը կհասնի 16–20 մ/վ-ի։ Օդի ջերմաստիճանը մինչև հաջորդ շաբաթվա սկիզբն էապես չի փոխվի։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երևանում օրվա երկրորդ կեսին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +4…+6 °C, վաղը ցերեկը՝ +10…+12 °C։
Օդի ջերմաստիճանը շրջաններում՝
Շիրակում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +4+9,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +4+8,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +8+10,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +5+9,
Լոռիում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +10+14,
Տավուշում՝ գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +13+16,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +4+7,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +7+12,
Արարատում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +11+14,
Արմավիրում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +11+14,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +5+8,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +11+14,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +16+19,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +11+15։





























