Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Հ.Ս.-ին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին:

Հ.Ս.-ն մեղադրվում է մի խումբ անձանց կողմից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն, մի խումբ անձանց կողմից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն և ակոսափող հրազենի փամփուշտներ ձեռք բերելու և պահելու համար:

Գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Հ.Ս.-ի տեղափոխումը Երևան: