Իսպանիայի ազգային ոստիկանությունը ձերբակալել է Ֆրանսիայի իշխանությունների կողմից ամենահետախուզվող անձանցից մեկին։ Այս մասին ասվում է Իսպանիայի իրավապահ մարմինների մամուլի հաղորդագրության մեջ։
Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը ձերբակալվել է Մադրիդի օդանավակայանում։ Նա փախուստի մեջ էր 2024 թվականից, երբ ժամանակավոր ազատ արձակվելուց հետո չէր վերադարձել բանտ։ Ձերբակալվածը պատիժ էր կրում հանցավոր կազմակերպության կազմում զենք և զինամթերք ապօրինի պահելու, թմրանյութերի առևտրով զբաղվելու և փողերի լվացման համար։
Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ տղամարդը որոշ ժամանակ բնակվել է Բարսելոնայի նահանգում։ Ժամանելով այնտեղ՝ իրավապահները պարզել են, որ տղամարդը կեղծ փաստաթղթերի օգնությամբ շտապ հեռացել է իր բնակության վայրից։




























