Ռուսաստանում անցկացված Հայ մշակույթի օրերի կազմակերպմանը հատկացվել է 24,4 մլն դրամ (մոտ 68 հազար դոլար՝ խմբ.)։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նոյեմբերի 19-ի նիստում։
Ծրագիրն իրականացվել է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում՝ նոյեմբերի 8-ից 16-ը։ Դրա շրջանակում անցկացվել են թատերարվեստի, երաժշտության և պարի ոլորտների մշակութային միջոցառումներ։




























