Նոյեմբերի 13-15-ը «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում կայացած TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ի ընթացքում Ամիօ բանկի տաղավարը վերածվել էր տան, որտեղ յուրաքանչյուր այցելու սպասված հյուր էր։
Բանկի տաղավարում յուրաքանչյուր այցելու ուներ իր անհատական խորհրդատուն, որն օգնում էր ծանոթանալ հիփոթեքային վարկավորման հնարավորություններին ու գործընկեր կառուցապատողների առաջարկներին, քննարկել բնակարանային ծրագրերը և ընտրել դրանց համապատասխան ֆինանսավորման տարբերակը։
Ցուցահանդեսի երեք օրերն ավարտվեցին, իսկ նոր տան պատմությունները շարունակվում են։
Ամիօ բանկը շարունակում է առաջարկել հիփոթեքային վարկեր շահավետ պայմաններով՝ օգնելով հաճախորդներին իրականացնել սեփական տուն ունենալու իրենց ծրագրերը։
Բանկի գործընկեր կառուցապատողների որոշ նախագծերում մինչև տարեվերջ հնարավոր է բնակարան ձեռք բերել նաև եկամտային հարկի վերադարձի պայմաններով։
Ծանոթացեք Ամիօ բանկի հիփոթեքային առաջարկներին այստեղ և լրացրեք օնլայն հայտ՝ անհատական խորհրդատվություն ստանալու համար։
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
✉️ [email protected] | ☎️ 010 59 20 20 | 🌐 amiobank.am





























