Հայաստանում ընթերցանությունը խրախուսելուն ուղղված քայլերից մեկն էսսեի ներդրումն էր։ Այս մասին նոյեմբերի 19-ին Ազգային ժողովի նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարի դիտարկմամբ՝ գրականության և պատմության բանավոր քննությունները վերածվել էին նյութն անգիր սովորելու և այն վերարտադրելու գործընթացի, մինչդեռ էսսեն հնարավոր չէ պարզապես արտագրել։

«Այժմ դպրոցականին առաջարկվում է երկու տեքստ, որոնց վերլուծության հիման վրա նա պետք է գրի սեփական տեքստը»,– պարզաբանեց Անդրեասյանը։

Նա նաև հայտնեց, որ բուհեր ընդունվելիս էսսեն և մոտիվացիոն նամակը պարտադիր կդառնան։

«Սա անհրաժեշտ է, որպեսզի դպրոցներն աշխատանքի նկատմամբ ճիշտ մոտեցում ձևավորեն։ Այս բոլոր միջոցների արդյունքները մենք շուտով կտեսնենք»,– հավելեց ԿԳՄՍ նախարարը։