ԱՄՆ Ֆլորիդա նահանգում տղամարդը կրակելով սպանել է կնոջն ու երեք մանկահասակ երեխաներին, ապա ինքնասպան եղել։ Այս մասին հայտնել է Fox հեռուստաալիքը՝ վկայակոչելով Հիլսբորո շրջանի շերիֆ Չադ Քրոնիսթերին։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Փլանթ Սիթի քաղաքում։ Արտակարգ ծառայությունն ահազանգ է ստացել, սակայն զանգահարողը չի պատասխանել օպերատորի հարցերին։ Մոտ 10 րոպե անց ժամանած ոստիկանները մուտքի դռնից նկատել են հատակին պառկած երեխայի և ներս մտել բնակարան։ Ներսում նրանք հայտնաբերել են հինգ մարդու դի, այդ թվում՝ մեկ, երեք և հինգ տարեկան երեխաների։

«Ընտանիքը Փլանթ Սիթիի այս տանն ապրել է մեկ տարի։ Այդ ընթացքում այս հասցեով ոստիկանություն ոչ մի անգամ չեն կանչել, իսկ ծնողները նախկինում օրենքի հետ խնդիրներ չեն ունեցել», — նշել է շերիֆ Քրոնիսթերը։

Քննիչներին առայժմ չի հաջողվել պարզել, թե ով է զանգահարել փրկարար ծառայություն և ինչն է դարձել ողբերգության պատճառը։ Այս պահին քննությունը շարունակվում է։