Հայաստանի նախագահի հրամանագրով Սամվել Մկրտչյանը նշանակել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ այդ պաշտոնում փոխարինելով Գուրգեն Արսենյանին։

Ստորև ներկայացնում ենք, թե ով է Հայաստանի նորանշանակ դեսպանը, ինչ ճանապարհ է անցել դիվանագիտական համակարգում և ինչ պաշտոններ է զբաղեցրել։

Ծննդյան թիվ և վայր՝ մայիսի 17, 1959թ․, ք․ Երևան

Կրթություն՝ 1976-1981թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։

1981-1984թթ. սովորել է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրայում։

1993թ. ավարտել է Լիդսի համալսարանի դիվանագիտական դասընթացները։

Աշխատանքային գործունեություն՝

1981-1984թթ. աշխատել է ՀԽՍՀ պետական պատմական արխիվում։

1984-1991թթ. աշխատել է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտում:

1991թ. ՀՀ Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության սկանդինավյան և բալթյան երկրների պատասխանատու

1991-1994թթ. ՀՀ Արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության ԵՄ և ԵԱՀԿ պատասխանատու

1995-1997թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի ՀՀ բանակցային խմբի անդամ

1996-1999թթ. Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին վերանայված պայմանագրի ՀՀ բանակցային խմբի անդամ

1997-1998թթ․ Ավստրիայում, Հունգարիայում, Սլովակիայում ՀՀ ներկայացուցչության գործերի հավատարմատար (նստավայրը՝ Վիեննա)

1994-2000թթ. ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավարի տեղակալ, ՄԱԿ-ի Վիեննայում տեղակայված կառույցներում, Միավորված ազգերի կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպությունում, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ

2000-2004թթ. ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ

2004-2010թթ. Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար

2011-2016թթ․ ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ

2016-2018թթ․ Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեյրութ)

2018-2023թթ. Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա)

Դիվանագիտական աստիճան`

Արտակարգ և լիազոր դեսպան

Օտար լեզուներ՝

Անգլերեն, ռուսերեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի երկու զավակ։