Միլանում (Իտալիա) ուսանողական բողոքի ակցիաներ են սկսվել․ 15 հազար մարդ երթով շարժվում է դեպի Դուոմոյի հրապարակ, հայտնել է Corriere Della Sera պարբերականը։
Հաղորդվել է, որ նրանց են միանում Իտալիայի աշխատանքի համընդհանուր համադաշնության (CGIL) ևս 5 հազար ներկայացուցիչներ։ Նրանք դեմ են կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությանը, կյանքի արժեքի թանկացմանը, դպրոցների, համալսարանների և առողջապահության ոլորտի ֆինանսավորման կրճատմանը։
Բողոքի ակցիաների պատճառով հասարակական տրանսպորտի երթևեկությունը դժվարացել է։
Նշենք, որ այսօր ամբողջ Իտալիայում համընդհանուր գործադուլ է սպասվում։





























