ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի հետ բարեկամության մասին իր խոսքերի առնչությամբ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի քննադատությունը, Լեհաստանի կառավարության ղեկավարին շփոթել է երկրի նախագահ Կարոլ Նավրոցկու հետ։
Տուսկի դժգոհության առիթ էին դարձել ԱՄՆ առաջնորդի խոսքերը, որը Շենչժենում Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահին իր ընկերն էր անվանել։ «Աստված, պահպանիր մեզ նման ընկերներից», — գրել է Լեհաստանի վարչապետը սոցիալական ցանցերում։
Թրամփը մերժել է քննադատությունը՝ հայտարարելով, որ վաղուց է ճանաչում լեհ քաղաքական գործչին։ Միաժամանակ, նա նշել է, որ ընտրություններում աջակցել է նրան, և որ հենց այդ աջակցության շնորհիվ է վերջինս հաղթանակ տարել։
«Ինձ դուր է գալիս Լեհաստանի վարչապետը։ Մի՛ մոռացեք, որ ես աջակցել եմ նրան։ Եվ նա հաղթեց հենց այդ աջակցության շնորհիվ։ Նա 10-րդ տեղում էր, իսկ նա հրաշալի մարդ է», — ասել է Թրամփը Fox News-ի հարցազրույցում։
Սակայն ավելի վաղ Թրամփը նման հայտարարություններ էր արել Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու վերաբերյալ, որին էլ, ըստ երևույթին, շփոթել է Տուսկի հետ։
Բացի այդ, ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ Ռուսաստանը «պատահմամբ անօդաչու թռչող սարքեր և մի քանի փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»։





























