ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ ենթադրաբար Իրանի հետ կապված սպառնալիքներ ստանալուց հետո շարունակում է բնակվել ամերիկյան ռազմաբազայում։ Միաժամանակ նա խոստացել է շարունակել Թեհրանի նկատմամբ տնտեսական ճնշումը։
«Եթե իրանցիները թիրախավորել են ինձ, նշանակում էq՝ նրանք ճնշում են զգում։ Մենք շարունակելու ենք ուժեղացնել այդ ճնշումը»,– ուրբաթ օրը CNBC-ին տված հարցազրույցում ասել է Բեսենթը։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը խստացնում է Իրանի դեմ պատժամիջոցները։ Փետրվարին ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածներ էին հասցրել Իրանի տարածքին։ Չնայած հնարավոր կարգավորման շուրջ պարբերաբար ընթացող բանակցություններին՝ տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է։
Ավելի վաղ The New York Times պարբերականը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանից ստացված սպառնալիքների պատճառով ԱՄՆ ֆինանսների նախարարը Վաշինգտոնի իր տնից տեղափոխվել է ռազմաբազա։
Թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտոնյաները եզրակացրել են, որ ամերիկացի ներկայիս և նախկին պաշտոնյաների դեմ իրանական դավադրությունը թևակոխել է ավելի առաջադեմ փուլ։
Օգոստոսից ի վեր Բեսենթը գլխավորում է տնտեսական ճնշման արշավը, որի նպատակը Թեհրանի ֆինանսական մեկուսացումն է։





























