Միջուկային ճամպրուկը, որի վրա լրագրողներն ուշադրություն են դարձրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Չինաստան կատարած այցի ընթացքում անցկացված միջոցառումների ժամանակ, աղմկահարույց վերնագրերի թեմա է դարձել այն լրագրողների համար, որոնք երբեք չէին տեսել Ռուսաստանի ղեկավարին, քանի որ այդ ճամպրուկն ամենուր ուղեկցում է նրան։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Միջուկային ճամպրուկն, ըստ երևույթին, վերնագրերի թեմա է դարձել նրանց համար, ովքեր առաջին անգամ են տեսել նախագահին։ Միջուկային ճամպրուկը նրա հետ ամբողջ կյանքում թռչում է և որևէ վերնագրի թեմա չի դառնում։ Պարզապես ինչ-որ անփորձ լրագրող է նման վերնագիր դրել»,- մեկնաբանել է Պեսկովը, հաղորդում է ТАСС-ը։

Թեման լայնորեն տարածվել է տարբեր լրատվամիջոցներում, որոնք աչք զարնող վերնագրեր էին դնում և բազմաթիվ նյութեր հրապարակում, մասնավորապես այն մասին, թե ով է Պուտինի հետևից տանում միջուկային ճամպրուկը, ինչ կա դրա մեջ և ինչ ուղերձ է պարունակում դրա հայտնվելը Չինաստանում։