«Օտարերկրացու թվային պրոֆիլ» պետական տեղեկատվական ռեսուրսն ամբողջ ծավալով կգործի 2026 թվականի դեկտեմբերի 1-ից, հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, հաղորդում է РИА Новости-ն։
«Նշված օրվանից օտարերկրյա քաղաքացիների մասին բոլոր տեղեկությունները կհավաքվեն մեկ միասնական համակարգում․ օտարերկրացիների համար գործնականում անհնար կլինի ստվերում մնալը»,- նշել է նա։
Համակարգը միավորում է օտարերկրացիների մասին տվյալները 15 պետական մարմիններից և կազմակերպություններից և կոչված է բարձրացնելու միգրացիոն վերահսկողության արդյունավետությունն ու պարզեցնելու օրինապահ օտարերկրացիների համար պետական ծառայություններից օգտվելը։
Գերատեսչությունները կկարողանան օպերատիվ կերպով տեղեկություններ ստանալ այն մասին, թե որտեղ է աշխատում օտարերկրացին, ինչ կրթություն ունի, արդյոք միգրացիոն հաշվառման մեջ է, ինչ տրանսպորտային միջոցներ է վարում և արդյոք ունի բժշկական ապահովագրություն։
Բացի դրանից, պրոֆիլում կներառվեն տեղեկություններ վարչական իրավախախտումների և օտարերկրացու նկատմամբ գործող՝ Ռուսաստան մուտք գործելու սահմանափակումների մասին։ Բոլոր խախտումները՝ գրանցման ժամկետը լրանալուց մինչև տուգանքներ, կարտացոլվեն համակարգում։
Այս միջոցները հնարավորություն կտան բացառել տեղեկությունները թաքցնելու հնարավորությունը և նվազագույնի կհասցնեն օտարերկրացիների կողմից ոչ հավաստի տեղեկություններ տրամադրելու ռիսկերը։





























