Ռուսաստանը նախապատրաստում է «եվրաեռյակի» (Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի) ներկայացուցիչների այցը Մոսկվա։ Դրա մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ պատասխանելով ТАСС-ի հարցին։

Նա ընդգծել է, որ Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ շփումներում բոլորի համար միասնական և անբաժանելի անվտանգության հարցը Ռուսաստանի գլխավոր պահանջն է։

Ուկրաինական կարգավորման շուրջ եռակողմ ձևաչափով բանակցությունների նոր փուլի վերաբերյալ պայմանավորվածություններ չկան. «Ինչ վերաբերում է եռակողմ ձևաչափին՝ այն տեսքով, որով այն կիրառվել է, այդ թվում՝ Աբու Դաբիում անցկացված վերջին հանդիպման ժամանակ, ապա համապատասխան պայմանավորվածություններ և փոխըմբռնում չկան»։