Հայաստանի տնտեսական աճին կշարունակեն նպաստել սպառողական պահանջարկը, վարկավորումը և ներդրումային ակտիվությունը։ Պետական ներդրումները կնպաստեն ենթակառուցվածքների ընդլայնմանը և արտադրական ներուժի մեծացմանը, ասվում է Եվրասիական զարգացման բանկի ամփոփագրում։
Բանկի վերլուծաբանները 2026 թ․ համար կանխատեսում են՝
ՀՆԱ-ի 6% աճ՝ շնորհիվ՝
• սպառման և ներդրումների ավելացման,
• բնակչության վարկավորման աճի,
• պետական ներդրումների բարձր մակարդակի։
Գնաճ՝ 4,4% մակարդակում՝ ՀՀ ԿԲ թիրախային միջակայքից փոքր-ինչ բարձր՝ հետևյալ պայմաններում՝
• էներգակիրների և պարենի համաշխարհային գների աճ,
• տնային տնտեսությունների և զբոսաշրջիկների կողմից բարձր պահանջարկ,
• դրամի ուժեղ փոխարժեք։
Վերաֆինանսավորման տոկոսադրույք՝ 7,5% մակարդակում 2026 թ․ վերջին՝ հետևյալ գործոնների ֆոնին՝
• ՀՀ ԿԲ թիրախային միջակայքը (3 ± 1%) գերազանցող գնաճ,
• էներգակիրների և պարենի համաշխարհային գներով պայմանավորված գնաճային ռիսկեր։
Միջին տարեկան փոխարժեք՝ մեկ դոլարի դիմաց 376 դրամ՝ հետևյալ գործոնների ազդեցությամբ՝
• ներմուծման գների աճով պայմանավորված արտարժույթի պահանջարկի մեծացում,
• ներմուծման նկատմամբ սպառողական և ներդրումային պահանջարկի ավելացում,
• դրամական փոխանցումների կայուն ներհոսք,
• տոկոսադրույքների կանխատեսվող բարձրացում։





























