Դանիայի արտգործնախարար Լարս Լյոկե Ռասմուսենը հայտարարել է, որ Կոպենհագենում Ռուսաստանի ռազմական կցորդը կարտաքսվի այն իրավիճակից հետո, երբ Ռուսաստանը կասկածվել է ուկրաինացի ռեփերի դեմ մահափորձին առնչություն ունենալու մեջ։
«Մենք հենց նոր Ռուսաստանի դեսպանին կանչել ենք Արտաքին գործերի նախարարություն և նրան տեղեկացրել Դանիայից Ռուսաստանի ռազմական կցորդին յոթ օրվա ընթացքում արտաքսելու՝ կառավարության որոշման մասին»,- հայտարարել է նախարարը, հաղորդում է France 24-ը։
Նա նաև հավելել է, որ Դանիան դիտարկում է Ռուսաստանի քաղաքացիների շենգենյան վիզաների գործողությունը կասեցնելու հնարավորությունը։





























