«Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ խոսել եմ անցած գիշեր Լեհաստանի օդային տարածքի լուրջ խախտումների մասին»։ Դրա մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Ի պատասխան՝ օդ են բարձրացվել ՆԱՏՕ-ի ինքնաթիռները։ Մենք համերաշխ ենք Լեհաստանի հետ և շարունակելու ենք ամրապնդել զսպման ու պաշտպանության մեր կարողությունները։ Այդ միջադեպն անկասկած վտանգավոր է․ այն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմի հետևանքն է։
Ես դատապարտում եմ Ռուսաստանի հարձակումները, ինչպես նաև նրա շարունակվող պատերազմը։ Մենք՝ որպես դաշնակիցներ, շարունակում ենք միասնական մնալ և շարունակելու ենք աջակցել Ուկրաինային»,- նշել է նա։





























