Աշխարհում տավարի մսի արտադրությունը 2027 թվականին կնվազի 0,1 տոկոսով՝ այս տարի սպասվող 1,5 տոկոս անկումից հետո, նշվել է Rabobank-ի 2026 թվականի 4-րդ եռամսյակի Global Beef Quarterly Q4 2026 զեկույցում։
Վերլուծաբանները կանխատեսում են, որ 2027 թվականին տավարի մսի համաշխարհային շուկայի վրա կազդեն այն գործոնները, որոնք նման են այս տարվա դիտարկված գործոններին, այդ թվում՝ առաջարկի կրճատումը, ծախսերի աճը, շահույթի մարժայի վրա ճնշումը և առևտրային հոսքերի փոփոխությունը։
Առևտրի տեսանկյունից փորձագետները 2026 թվականը բնութագրում են որպես «տավարի մսի համաշխարհային առևտրում առավել հովանավորչական քաղաքականությամբ աչքի ընկած տարիներից մեկը», երբ քաղաքականության փոփոխությունները լրջորեն ազդել են առևտրային հոսքերի վրա, հաղորդել է «Ագրոէքսպորտը»։ Չինաստանը մատակարար երկրների համար սակագնային քվոտաներ է սահմանել, և ակնկալվում է, որ նման սահմանափակումները կշարունակեն ազդել առևտրի վրա նաև 2027 թվականին։ ԱՄՆ-ը հայտարարել է Մեծ Բրիտանիայից և Արգենտինայից տավարի մսի ներմուծման քվոտաներ սահմանելու մասին։ Իսկ Եվրոպան սեպտեմբերին կասեցրել է բրազիլական տավարի մսի ներմուծումը՝ հակաբակտերիալ նյութերի պարունակության վերաբերյալ պահանջներին անհամապատասխանության պատճառով։





























