«Ես Պուտինին հարցրի. «Դուք կմիջամտեի՞ք, եթե ես նախագահ լինեի»։ Նա պատասխանեց. «Ոչ»»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ըստ Թրամփի՝ Պուտինը հստակ ցանկություն է հայտնել դիվանագիտական ճանապարհով վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին։
Հարցին՝ արդյոք Պուտինին համարո՞ւմ է Ամերիկայի բարեկամը, նա պատասխանել է. «Ես չեմ կարող Ամերիկայի անունից խոսել։ Կարծում եմ՝ ես Պուտինի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ»։
Թրամփը հայտարարել է, որ չգիտի, թե անվտանգության ինչ երաշխիքներ են ամերիկացիները պատրաստ տրամադրել Ուկրաինային։ «Նախ մենք պետք է գործարք կնքենք»,- նշել է նա։
Ըստ Թրամփի՝ Պուտինի համար հիմա դժվար է, քանի որ նա մասնակցում է մի պատերազմի, որը պետք է տևեր ընդամենը մեկ օր։ «Եթե Զելենսկու և Պուտինի միջև չլիներ այդ ուժեղ փոխադարձ ատելությունը, այս հարցը լուծված կլիներ երկու տարի առաջ»,- ընդգծել է Թրամփը։





























